Երևանում այսօր ցերեկը, հուլիսի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, հուլիսի 7-ին, 9-ին, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հուլիսի 8-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ արագությամբ:
Արարատյան դաշտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-10-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։