Այսօր Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ՊԲ ավագ գնդերեց Տեր Վարդան քահանա Ներսիսյանի, առողջապահության ոլորտի հոգևոր պատասխանատու Տեր Անդրեաս քահանա Թավադյանի հետ այցելել է Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ:
⠀
Ինչպես տեղեկացնում են ՀԱՍԵ Արցախի թեմից, սրբազան Հորը դիմավորել է հոսպիտալի պետ, փոխգնդապետ Հ. Գրիգորյանը և նրա ուղեկցությամբ միասին այցելել են բուժում ստացող վիրավոր զինծառայողներին: Սրբազան Հայրը աղոթել է նրանց առողջության համար, մաղթել շուտափույթ ապաքինում, նաև շնորհակալություն հայտնել բուժաշխատողներին նվիրյալ ծառայության համար: Սրբազան Հայրը վիրավոր զինծառայողներին փոխանցել է նաև Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունն ու բարեմաղթանքները: