Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է Տավուշի մարզ։ Facebook-յան իր էջում նա հայտնել է, որ այցի ընթացքում իրեն ուղեկցում էին 44-օրյա պատերազմում առաջին իսկ օրը անմահացած Գոռի մայրիկը Լիլյան, և Շուշիում անմահացած Խաչատուրի մայրիկը՝ Նարինեն։
«Նարիեներին բառացիորեն «սթրես կենտրոնից եմ «հանել տարել» այցի։
Լիլյան նաև Փարիզի այցի ժամանակ էր ինձ ուղեկցում։ Պետք է ասեմ, որ ամենուր մարդկանց համար մեծ շոկ է զոհվածի մայր մոտիկից տեսնելը»,-նշել է Հակոբյանը։