Կառավարության նոյեմբերի 3-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց այսօրվանից գծել նոր ավտոբուսների գործարկման աշխատանքների ճանապարհային քարտեզը։
«Ես այսօրվանից եմ ասում․ տեսեք՝ հետո չգաք ասեք ժամանակ չկա, երեք օր է մնացել, պետք է մեկ անձից գնում անենք»,- ասաց նա՝ հավելելով, որ ավտոբուսների վարորդները պետք է լինեն որակավորված, նրանք պետք է սկսած արտահագուստից, նոր ստանդարտի աշխատողներ լինեն։
«Այսօրվանից պետք է այդ հագուստի դիզայնի մրցույթ հայտարարել, հասկանալ, թե մենք ոնց ենք այդ մարդկանց աշխատանքի ընդունելու, ոնց ենք հրավիրելու աշխատանքի և այլն․․․»,- ասաց վարչապետը։
Այս ամենն, ըստ նրա, պետք է պլանավորվի, փաթեթն ընդունվել է, սակայն ստեղծվե՞լ է արդյոք ճանապարհային քարտեզը, փաթեթում այդ ամենն ունե՞նք, թե ոչ։
ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանը, Փաշինյանին պատասխանելով ասաց, որ հավանաբար այդ ամենը կա, աշխատանքային խումբ է զբաղվում դրանով, սակայն մեքենաների ներմուծման գրաֆիկը դեռ այդքան մոտ չէ։ Վարչապետը հակադարձեց, որ նման հարցերը պետք չէ թողնել վերջին օրերի վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։