Երևանում այսօր ցերեկը, դեկտեմբերի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ: Այս մասին
հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հանրապետության տարածքում այսօր, դեկտեմբերի 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Դեկտեմբերի 20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, սպասվում է մառախուղ: Դեկտեմբերի 19-23-ն Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-ին, 21-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ցերեկը կնվազի 8-10 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։