Երևանում այսօր ցերեկը, հունվարի 21-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում այսօր ցերեկը, հունվարի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 21-ին և 22-ին Լոռիում և Տավուշում՝ առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ը ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 6-8 աստիճանով:
Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ: