Հայաստանում սեյսմիկ ռիսկի վիճակը հիմնականում վատ է և մի քանի կարևոր պատճառ կա, որ բերել են հատկապես շենքերի սեյսմակայունության նվազմանը: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակներրի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության գլխավոր փորձագետ, գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանը և նշեց այդ պատճառները:
«Մինչև 88 թվականի երկարաշարժը, ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգը թերագնահատված էր, հիմա մոտավորապես ինը բալ է գնահատվում: Մինչ Սպիտակի երկրաշարժը 7-8 ութ բալ էր, այսինքն նախագծողները թերագնահատված վտանգի մակարդակով են նախագծել շենքերը, դրա համար էլ դրանց սեյսմակայունությունը ցածր է»,- ասաց Նազարեթյանը։
Երկրորդ կարևոր պատճառը, ըստ նրա, շինարարության ցածր որակն է, աններելի շատ ցածր է հատկապես սովետական տարիներին կառուցված շենքերի, դպրոցների, հիվնադանոցների որակը։
Նա նշեց, որ անորակ շինարարության տակ երեք բաղադրիչ պետք է հասկանալ. շինանյութերի որակի անհամապատասխանելությունը պետակական ստանդարտներին, շինարարական տեխնոոլգիաների պահպանումը և նախագծից շեղվելը:
«Այս ամենը դեր կատարեցին, որ սեյսմիկ վիճակը լինի խոցելի»,- ասաց մասնագետը և նշեց, որ 1994 թվականի շինարարական նոր նորմեր ուենցանք և ցանկացած շեղում քրեորեն դատապարտելի դարձավ:
Սերգեյ Նազարեթյանը նշեց, որ անցած տարի հսկայական բնակարանաշինություն եղավ Հայաստանում, և նորմերը կարծեք թե պահպանվում են, պարզապես շինարարների մոտ խնդիր կա որակի ապահովման հարցում:
«Ցանկացած նոր շինարարության վրա պետք է լինի շինարարության որակի հսկիչ, որը անկախ է շինարարից: Ես դժվարանում եմ ասել, թե այդ որակը ոնց է ապահովովում, քանի որ ամեն շենք պետք է ուսումնասիրվի… նորմերը պահպանվում են, թե ոչ, սակայն տրամաբանական բաներ կան, որ հուշում են, որ որակը համեմատաբար բարձր է խորհրդային տարիներին կառուցվածի նկատմամբ: Բայց ես խիստ կասկածում եմ, որ շինարարության տեխնոլոգիաները պահպանվում են, կասկածում եմ, որովհետև անցնում եմ Երևանով և հետաքրքրվում եմ շինարարությունով, տեսնում եմ, որ մի քիչ այն չէ»,- ասաց նա:
ԱԻՆ աշխատակիցը նշեց, որ շենքերի սեյսմակայության վրա ազդում է նաև շենքում արված ձևափոխությունները:
«Ստեղծագործող բնակիչները ամեն մեկն իր շենքում ինչ ձևափոխություն ասես արել է, որը բերում է շենքի սեյսմակայությունան նվազմանը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նորակռույց շենքերի՝ իրար մոտ կառուցվելուն և արդյոք դա վտանգ չի ներկայացնում, պրոֆեսորը նշեց, որ այդտեղ խնդիր չկա, որովհետև ամեն ինչ նորմերով է:
«Դա լուրջ բան չէ, ժողովրդի մոտ տպավորություն կա, որ տատանումների ժամանակ շենքերը իրար կխփեն, դա հեքիաթների շարքից է: Հիմա ամենամեծ պրոբլեմը, որ հանրապետության տարածքի սեյսմիկ ռիսկը բարձր է, պայմանավորված է խորհրդային տարիներին կառուցած բազմանբակարանային շենքերով: Դպրոցների շենքերը կառավարության ուշադրության տակ են, պետական ծրագիր կա և տարեկան 30 և ավելի դպրոցի շենքեր կա՛մ քանդում, կա՛մ ամրացնում են»,- ասաց նա և նշեց, որ ուսումնասիրել են Հանրապետության տարածքի 1 300 դպրոցների շենքերը, մեծ մասը չեն համապատախսանում սեյսմիկ մակարդակին: Նա նշեց, որ երբ խոշոր քաղաքացներում կառուցեցին ԲԿ-ներ, այդ խնդիրները սկսվեց լուծվել, քանի որ նորակառույց ԲԿ շենքերը ինը բալի հաշվարկով են և որակը անհամեմատ լավ է:
«Մեր տարածքը միշտ էլ սեյսմիկ տեսանկյունից վտանգավոր տարածք է, քանի որ երկրաշարժերը պարտադիր կլինեն, ուրիշ բան, որ երկրաշարժերի ուժը անհամեմատ փոքր է, մեր առավելագույն մագնիտուտը 7,5 դրանից բարձր չի կարող լինել, իսկ Թուրքիայի դեպքում կարող է մինչև 8 մագնիտուտի հասնել՝ 11 բալի երկարաշարժ լինել, մեզ մոտ ամենաբարձր մակարդակը 10 բալն է, դրանից ուժեղ չի կարող լինել, մեր տարածքի երկրակեղևի հատկությունն է դա»,- ասաց նա: