Չինաստանի Գանսու նահանգի ոստիկանությունը ձերբակալել է Հոնգ անունով տեղի բնակչին, ով կասկածվում է արհեստական ինտելեկտով ChatGPT չաթ բոտի միջոցով ստեղծված կեղծ լուրեր տարածելու մեջ։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։
Իրավապահ մարմինների աշխատակիցները Baijiahao սոցիալական ցանցում գրառումներ են գտել մտացածին գնացքի վթարի մասին, որի հետևանքով մահացել է ինը մարդ։ Կեղծ լուրերը տեղադրվել են ավելի քան 20 աքաունթների կողմից և ստացել ավելի քան 15000 դիտում:
Հոնգը խոստովանել է, որ կեղծ է հրապարակել՝ կտտոցների վրա վաստակելու համար։ Նա օգտագործել է ChatGPT-ն՝ վթարի տեքստի նոր տարբերակներ ստեղծելու համար: Թե որքան է չինացիներին հաջողվել վաստակել, չի նշվում։
Հոնգին սպառնում է հինգից տասը տարվա ազատազրկում։ Սա աշխարհում առաջին ձերբակալությունն է նեյրոնային ցանցերի կիրառման գործով։
ChatGPT-ն արգելափակված է Չինաստանում, սակայն սահմանափակումը կարելի է շրջանցել՝ օգտագործելով VPN ծառայությունները, նշում է The Verge-ը։ ՉԺՀ-ի իշխանությունները պահանջում են, որ արհեստական ինտելեկտով ստեղծված նյութերը մակնշվեն համապատասխան պիտակավորմամբ՝ հանրությանը չմոլորեցնելու համար: