Հայկական «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը հունիսի 27-ից Երևանից Աստրախան թռիչքներ կիրականացնի, հայտնում է Աստրախանի օդանավակայանի մամուլի ծառայությունը։ Երթուղում կօգտագործվեն Boeing-737-500 ինքնաթիռներ։
Թռիչքը կիրականացվի երեքշաբթի օրերին։ Ըստ փոխադրողի՝ Աստրախան ժամանումը 15:50-ին է, Երևան մեկնումը ուղիղ մեկ ժամ ուշ՝ 16:50-ին: Մեկ ուղղությամբ ճանապարհորդության ժամանակը կկազմի 1 ժամ 50 րոպե։
Մեկ ուղղությամբ տոմսի արժեքը 8 340 ռուբլուց է (40 000 դրամ) (ուղեվարձի մեջ ներառված է 1 կտոր ձեռքի ուղեբեռ մինչև 7 կգ և 1 ուղեբեռ մինչև 25 կգ):
«Շիրակ Ավիա»-ն Հայաստանում գրանցվել է 2019թ.: Այն թռիչքներ է իրականացնում Ռուսաստանի, ԱՊՀ երկրների, Մերձավոր Արևելքի, Ասիայի և Եվրոպայի քաղաքներ: