Երևանի առանձին հատվածներում այսօր, հունիսի 5-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 4-ին և 6-7-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 5-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 4-ին և 6-7-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 3-ին աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 ասիճանով, 6-ին և 7-ին ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։