Երևանում հունիսի 6-ին և 7-ին կեսօրից հետո սպասվում է, 5-ին, 8-ին, 9-ին քաղաքի առանձին հատվածներում երեկոյան ժամերին
հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում հունիսի 6-ին, 7-ին շրջանների զգալի մասում, 5-ին, 8-ին, 9-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 6-ի և 7-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-8 աստիճանով։
Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ։