Հունիսի 18-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղի տարածքում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 2 հոգի մահացել են, 1-ը ստացել ծանր մարմնական վնասվածներ, հայտնում է Shamshyan.com-ը։
«Հունիսի 18-ին ժամը 11։30-ի սահմաններում Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան Հաղարծին գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, մոտ 80 մետր քարափից գահավիժել է և հայտնվել անանցանելի վայրում։ վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն»,- հայտնում է ԶԼՄ-ն։
Լրատվականի փոխանցմամբ՝ ավտոմեքենայում եղել են 5 հոգի, սակայն 2-ը հրաժարվել են բժշկական օգնությունից, ասելով, որ իրենք չեն տուժել։