Ամառը արձակուրդների շրջան է։ Thesymbol.ru-ն կիսվել է 4 արդյունավետ խորհրդով, որոնք կօգնեն լիարժեք հանգստանալ արձակուրդում:
Նվազագույնի հասցրեք հեռախոս օգտագործելը
Սմարթֆոնն արձակուրդի լավագույն ուղեկիցը չէ: Փորձեք հնարավորինս քիչ ստուգել լրատվական ալիքները, աշխատանքային զրույցները և սոցիալական ցանցերում այլ մարդկանց էջերը:
Ժամանակ հատկացրեք ինքներդ ձեզ
Արժե արձակուրդ մեկնել այն համոզմամբ, որ այդ ժամանակն ամբողջությամբ ինքներդ ձեզ եք նվիրում։ Անջատեք բոլոր աշխատանքային զրույցների ծանուցումները։ Փորձեք ամբողջովին անջատվել բոլոր խնդիրներից և անհանգստություններից:
Ավելի շատ լողացեք կամ քայլեք
Եթե արձակուրդ եք մեկնել ծով, փորձեք հնարավորինս շատ լողալ: Լողալը ոչ միայն թույլ կտա առանց խղճի խայթի աղանդեր ուտել, այլ հիանալի կերպով կհանգստացնի նյարդային համակարգը՝ թույլ տալով մարմնին իսկապես հանգստանալ: Իսկ եթե ընտրել եք լեռնային հանգիստը, լողը փոխարինեք արշավներով։
Փորձեք ուշ արթնանալ
Ռեժիմը, կարծես, վերջին բանն է, որի մասին մենք մտածում ենք արձակուրդում: Երբ ձեզ հարկավոր չէ որևէ տեղ վազել, շատ մեծ է անկողնում մինչև կեսօր մնալու գայթակղությունը: Այնուամենայնիվ, նույնիսկ հանգստի ժամանակ խորհուրդ չի տրվում շատ ուշ արթնանալ։ Մեր օրգանիզմին, մեծ հաշվով, չի հետաքրքրում՝ արձակուրդում եք, թե աշխատավայրում։