Օգոստոսի 19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հայաստանի տարածքում օգոստոսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 20-ին կեսօրից հետո, 21-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ 19-21-ին և ամպրոպի ժամանակ՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-20-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին երեկոյան ժամերին, 21-ին գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Արցախում մինչև օգոստոսի 21-ը եղանակն Արցախում էապես չի փոխվի։ Այսօր ցերեկն սպասվում է +30-ից +34 աստիճան տաքություն, վաղը՝ +16-ից +19 աստիճան։