Երևանի բնակիչ հանդիսացող 805 քաղաքացիների գրեթե կեսը՝ 38.8%-ը, դժգոհ է քաղաքի աղբահանությունից, 28,4%-ը՝ տրանսպորտից, հայտարարել է Հայաստանում «GALLUP International Association»-ի ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ընդառաջ արված հարցման արդյունքները։ Հարցումն իրականացվել է հեռախոսի միջոցով։
Նրա խոսքով՝ երևանցիների համար առաջին տեղում աղբահանության խնդիրն է։ Եթե 2022 թվականին աղբահանությունից դժգոհ էր հարցվածների 25,1%-ը, ապա 2023-ի վերոնշյալ տվյալներով այդ թիվն ավելացել է։
«Ճանապարհների որակի խնդրից դժգոհել է հարցվածների 14,3%-ը։ Այգիների, հանգստի վայրերի բացակայությունից դժգոհել է հարցվածների 12,9%-ը։ Գնաճի խնդրի մասին բարձրացրել Է հարցվածների 12,2%-ը (2022 թվականին այդ ցուցանիշը 13,3% ր-խմբ)։ Հարցվածների 8,2%-ը նշել է օդի աղտոտվածության մասին»,- նշել է Նավասարդյանը։
Երևանցիները մատնանշել են նաև գործազրկության, առողջապահության, անտուն շների առկայության, փողոցային լուսավորության և
գործազրկության խնդիրները։
Օգոստոսի 9-ին հրապարակված հարցման արդյունքներով հարցված քաղաքացիների գրեթե կեսն անհանգստացած է եղել քաղաքի աղտոտվածությունից (33,4%), ինչպես նաև բնապահպանական խնդիրներից (17,9%)։
Դիտեք Armenia Today-ի հարցումը երևանցիների շրջանում՝ քաղաքի գլխավոր խնդիրների մասին։