Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է նաև, որ ՀՀ տարածքում ևս կա փակ ավտոճանապարհ։ Մասնավորապես, Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նոյեմբերի 26-ին գերատեսչությունից հայտնել էին, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։