Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար, հայտնում է Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, ճանապարհով բեռնատարների տեղաշարժը ժամանակավորապես դադարեցվել է Վրաստանում եղանակային վատ պայմանների պատճառով։
Նոյեմբերի 21-ին Հյուսիսային Օսիայի ԱԻՆ գլխավոր տնօրինությունը հայտնել էր, որ եղանակային վատ պայմանների պատճառով Վրացական ռազմական ճանապարհով կրկին արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը։ Նոյեմբերի 23-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը հաղորդել էր, որ Լարսը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։ Նոյեմբերի 26-ին ՀՀ ՊԵԿ-ը հայտնել էր, որ Լարսում կուտակումներ են, շուտ փչացող ապրանքների մասով խնդիր կա։