Շիրակի մարզում Opel-ը բախվել է կայանված Գազելին, որն էլ վրաերթի է ենթարկել քաղաքացուն, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին՝ ժամը 07:24-ին: Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ․ Մ․ ծնված 1991 թ.) բախվել է կայանած «Գազել» մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1962 թ.), որն էլ վրաերթի է ենթարկել Ն․ Մ․-ին (ծնված 1987 թ.)․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորն արգելափակվել է։
Ն․Մ․-ն և Հ. Մ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարներն «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մ․ Մ․-ին (ծնված 1963 թ.) դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր։