«Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանի դուստրը՝ Ծովինար Գինոսյանը, կոչ է արել ծաղկեպսակների գումարն օգտագործել հայրենիքը շենացնելու համար:
Նա տեղեկացրել է, որ Գինոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա փետրվարի 8-ին՝ ժամը 17:00-20:00-ն Նոր-նորքի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում:
Փետրվարի 9-ին տեղի կունենա վերջին հրաժեշտը՝ Կամերային երաժշտության տանը, ժամը 11:00-13:00-ն: Նույն օրը հուղարկավորության արարողությունը տեղի կունենա 14:00-ին՝ Եռաբլուրում։
«Հայրս չէր ուզի, որ մենք ծաղկեպսակներ տանենք։ Այդ իսկ պատճառով տեղադրում եմ իմ հաշվեհամարները: Գումարը կօգտագործվի հայրենիքը շենացնելու նպատակով»,- գրել է դուստրը՝ հրապարակելով փոխանցումների համար տվյալները (INECOBANK, Ծովինար Գինոսյան, հաշվեհամար՝ 2050564491891001, քարտի համար՝ 4578 8900 0015 2650):
Գինոսյանը հանկարծամահ էր եղել փետրվարի 6-ին՝ սրտի կաթվածից: