Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշել է ԱԺ նախագահի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի ղեկավարած Freenews TV-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կարճել, հայտնել է ՀՌՀ-ն։
Հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ ՀՌՀ-ն որոշում է կայացրել 2024 թվականի փետրվարի 9-ի ժամը 13։30-ից վերականգնել Freenews TV-ի տեսալսողական ծրագրի հեռարձակումը՝ ընկերության կողմից պարտքերը մարելուց հետո։
Հանձնաժողովը նաև հայտնել է, որ հայտնաբերված օրենքի խախտման հետևանքով 2024 թվականի փետրվարի 5-ի ժամը 09։00։33-ից սկսած՝ հեռարձակողը 24 ժամ շարունակ չի ապահովել Freenews TV տեսալսողական ծրագրի հեռարձակում։
ԶԼՄ-ները հունվարի 11-ին գրել էին, որ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը պատժամիջոց է կիրառել ԱԺ նախագահի կնոջ՝ Մարիամ Մարգարյանի կայքի՝ Freenews.am-ի նկատմամբ, նախաձեռնել է անջատել համանուն հեռուստաընկերության հեռուստաեթերը։
Պարտքեր էին կուտակել «Արմենիա», «ATV», «Freenews», «Դար 21» և մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերությունները։ Նրանք ժամանակացույց են կազմել, ըստ որի փակում են պարտքերը։
«Գազպրոմը» հայտարարել է Հայաստան գազի մատակարարումը դադարեցնելու մասին
Հայաստան բնական գազի մատակարարումները ժամանակավորապես կդադարեցվեն Վրաստանի տարածքում վթարային վերականգնման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտության պատճառով, հայտնում է «Գազպրոմ Արմենիա»-ն։«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս տարանցիկ...