Ձեզ ենք ներկայացնում առաջիկա շաբաթվա՝ մարտի 4-11-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը՝ կենդենակապերի բոլոր նշանների համար։
Խոյ
Դուք ակնհայտորեն հպարտանալու բան ունեք, բայց չպետք է գայթակղվեք և պարծենաք ձեր փայլուն հաջողություններով: Այս շաբաթվա գրեթե ամբողջ ժամանակը կարող է կլանվել աշխատանքով, պատասխանատվությունն ու լարվածությունը կմեծանան։ Հանգստյան օրերն արժե անցկացնել ընտանիքի և հարազատների հետ։
Ցուլ
Մասնագիտական ոլորտը ձեզանից կպահանջի մեծ ուշադրություն և անմիջական մասնակցություն աշխատանքային գործընթացներին: Իրավիճակի վերահսկողությունը պահպանելու համար ձեզ հարկավոր է խոհեմություն և կենտրոնացում: Փորձեք հպարտություն չցուցաբերել և չվիճել ուրիշների հետ։ Երեքշաբթին բարենպաստ օր է առավելագույն ակտիվության և վճռական գործողությունների համար: Ուրբաթ օրը երեկույթ կազմակերպեք ընկերների համար:
Երկվորյակ
Այս շաբաթ դուք կկարողանաք արդյունավետ աշխատել՝ չշեղվելով նյարդայնացնող մանրուքներից։ Աշխատանքային կոլեկտիվի փոփոխությունները կբերեն առաջխաղացում և աշխատավարձի բարձրացում: Ձեր աշխատանքային ծրագրերը կսկսեն իրագործվել բավականին հաջող։ Իսկ ահա անձնական կյանքում ավելի լավ է ոչինչ չնախատեսել, ապրեք ազատ և ամեն ինչ ինքն իրեն կդասավորվի լավագույն ձևով: Ուրբաթ օրը կարող է ռոմանտիկ օր լինել։ Սպասեք նվերների, ծաղիկների, անակնկալների:
Խեցգետին
Դուք կարող եք հնարավորություն ունենալ իրականացնել ձեր երազանքները, այնպես որ օգտվեք ընձեռնված հնարավորությունից: Գալիս է բավական իրադարձություններով լի շաբաթ։ Աշխատավայրում կուտակվելու են բազմաթիվ գործեր, որոնք հրատապ լուծում կպահանջեն։ Ձեզ անհրաժեշտ կլինի ինքնավստահություն և կես ճանապարհին կանգ չառնելու ունակություն:
Առյուծ
Այս շաբաթ ամեն ինչ պարզապես լավ կստացվի, բայց զգոն եղեք, քմահաճ բախտը կարող է ցանկացած պահի շրջվել: Շաբաթ օրը կարող է բավականին դժվար և բուռն օր լինել:
Կույս
Այս շաբաթ չեն բացառվում բարդությունները բիզնես գործընկերների հետ, խելամիտ փոխզիջում է պետք, բայց ոչ ավելին: Դուք ստիպված կլինեք պաշտպանել ձեր շահերը: Ուրբաթ օրը բարենպաստ կլինեն ուղևորություններն ու ճանապարհորդությունները:
Կշեռք
Այս շաբաթն անցած օրերի համեմատ մի փոքր պակաս լարված կլինի։ Դուք ստիպված կլինեք կատարել նախկինում տրված խոստումները։ Այնուամենայնիվ, ձեր ջանքերն ապարդյուն չեն անցնի: Անձնական կյանքում ձեզ շատ հաճելի իրադարձություններ են սպասվում։
Կարիճ
Բառացիորեն շաբաթվա առաջին օրերից կարիերայի աճի հնարավորություն կլինի, ձեր բարեկեցությունը կավելանա: Հաջողության գրավականն անձնական և գործնական կապերի օգտագործումն է։ Այս ժամանակը հիշվում է հանդիպումների առատությամբ և հետաքրքիր ծանոթություններով: Անձնական խնդիրների լուծումը մի հետաձգեք։ Լավ ժամանակ է ձեր երջանկությանը հասնելու կարևոր քայլ կատարելու համար: Հիմա կարող են իրականություն դառնալ ամենահամարձակ երազանքները։
Աղեղնավոր
Այս շաբաթ բարենպաստ ժամանակ է գործնական ծրագրերի իրականացման համար: Լավ պահ է բնակարանը վերանորոգելու, կահույք գնելու, ինտերիերը զարդարելու համար։ Եթե դժգոհ եք ստեղծված հանգամանքներից, ապա փորձեք ինչ-որ բան փոխել ձեր մեջ, մնացածն ինքնին կփոխվի։ Շաբաթվա վերջում սպասեք նվերների և ուշադրության։
Այծեղջյուր
Այս շաբաթ հատուկ ուշադրություն դարձրեք ճիշտ և ազդեցիկ մարդկանց հետ շփվելուն։ Ձեզ կարող է ուրախացնել ձեր մասնագիտական արժանիքների անսպասելի ճանաչումը։ Երկուշաբթին հաջող օր է ճանապարհորդություններ սկսելու համար: Հինգշաբթի և ուրբաթ օրերին ձեր վստահությունը ձեր սեփական ուժերի նկատմամբ շատ բան կանի ձեզ համար: Կիրակի օրն արժե վերանայել հարազատների, առաջին հերթին՝ երեխաների հետ հարաբերությունները։
Ջրհոս
Այս շաբաթ ցանկալի է հատուկ ուշադրություն դարձնել ձեր հոգեբանական խնդիրներին։ Հակառակ դեպքում՝ չեն բացառվում կարոտն ու դեպրեսիան։ Ուրբաթ օրը հին խնդիրների ոչ ստանդարտ լուծման հնարավորություն կունենաք։ Լավ ժամանակ է ձեր ճանապարհը գտնելու և արդյունքներն ամփոփելու համար: Հանգստյան օրերին դուք, ամենայն հավանականությամբ, կզբաղվեք կենցաղային հարցերով, որոնք անհապաղ լուծում կպահանջեն։
Ձկներ
Կյանքի կայունությունն ու լավատեսական տրամադրությունը թույլ կտան հեշտությամբ անցնել խոչընդոտների միջով և հաղթող դուրս գալ գրեթե ցանկացած իրավիճակից: