Ժամը 22:55-ից Երևան մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։ Այս մասին տեղեկացնում է Երևանի մետրոպոլիտենը։
«Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Մետրոպոլիտենը հայտնել էր, որ 1996թ․ ծնված քաղաքացին ժամը 20:00-ի սահմաններում Զորավար Անդրանիկ կայարանում իրեն նետել է գնացքի տակ։