Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:
Երևանում մայիսի 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 18-20 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 15-17 աստիճան։ Գիշերը կդիտվի 12-14 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 12-16 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-14 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 15-17 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 12-15 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 16-19 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 18-22 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-14 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 15-19 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 20-22 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 19-22 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 13-15 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-22 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 26-29 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 19-22 աստիճան տաքություն։
Արցախում մայիսի 11-ին կանխատեսվում է ամպամած, առանց տեղումների եղանակ, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 22 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 15 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 2․9 մ/վրկ արագությամբ: