Քաղաքացիների տարբեր խմբեր այսօր փակել են փողոցներ։ Ոստիկանությունն ուժի կիրառմամբ բերման է ենթարկել Ազատության և Գայի պողոտաներում անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիներին։
«Ազգային ճակատ»-ը տեղեկացնում է, որ նախնական տեղեկություններով՝ ոստիկանական տարբեր բաժիններ է տեղափոխվել շուրջ 50 քաղաքացի:
ՀՀ ԱԳՆ-ն ապրիլի 19-ին հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացն սկսել Տավուշի մարզից, ինչից հետո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները բողոքի ակցիաներ էին սկսել։ Մայիսի 4-ից «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երթ էր սկսել դեպի Երևան, որը նպատակակետին էր հասել մայիսի 9-ին և հանրահավաք իրականացրել։ Սրբազանը հանրահավաքին հայտարարել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին և նրան ժամանակ տվել։ Փաշինյանը, սակայն, չէր արձագանքել իրեն ուղղված կոչին, որից հետո Սրբազանը հայտարարել էր, որ իմպիչմենտի համար ԱԺ-ում գործընթաց է սկսվելու մասին։
Մայիսի 10-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտնել էր, որ Երևանի և մարզերի 10 տարբեր վայրերում խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ են իրականացվելու։