Հայաստանի ողջ տարածքում մայիսի 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին հարավարևելյան է՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ արագությամբ:
Երևանում մայիսի 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 21-23 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 15-17 աստիճան։ Գիշերը կդիտվի 10-12 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 12-16 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-15 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 18-20 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 11-15 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 10-13 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 13-16 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-15 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 18-20 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 22-24 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 22-24 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 11-14 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 21-24 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 20-23 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 16-18 աստիճան տաքություն։
Արցախում մայիսի 26-ին կանխատեսվում է ամպամած եղանակ, անձրև, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 16 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 13 աստիճան տաքություն: Քամին հյուսիսարևելյան է՝ մինչև 2․2 մ/վրկ արագությամբ: