Մայիսի 25-ին Աբովյանում գործող Արդշինբանկի մասնաճյուղ նռնակով մտած այնուհետև կալանավորված բյուրեղավանցի տղամարդն ուներ ահռելի չմարած պարտավորություն բանկի առջև, հայտնել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով Բյուրեղավանի իր աղբյուրին։
Այդ ծանր կացությունն է ստիպել տղամարդուն գնալ ծայրահեղ քայլերի։
Ըստ թերթի՝ պարտքի դիմաց բանկը դիմել է դատարան, որը բավարարել է պահանջը՝ բռնագանձել տղամարդուն պատկանող անշարժ գույքը՝ տունը։
«49-ամյա բյուրեղավանցի տղամարդն ունի ընտանիք, որն այժմ կկորցնի և՛ իր կերակրողին, որին այս դեպքի պատճառով կդատեն, և՛ այն տունը, որտեղ նրանք ապրում են»,- գրել է թերթը։
Մայիսի 24-ին հայտնել էինք, որ ոստիկանները ձերբակալել են Աբովյան քաղաքի բանկերից մեկը նռնակով ներխուժած անձին։ Նա ժամը 17։20-ի սահմաններում, 1974 թվականին ծնված Բյուրեղավանի բնակիչը նռնակով մտել է Աբովյան քաղաքի Հատիս փողոցի բանկերից մեկը և սպառնացել պայթեցնել այն։