Ոստիկանները ձերբակալել են Աբովյան քաղաքի բանկերից մեկը նռնակով ներխուժած անձին, հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունը հավելում է, որ մայիսի 24-ին՝ ժամը 17․20-ի սահմաններում, 1974 թվականին ծնված Բյուրեղավանի բնակիչը նռնակով մտել է Աբովյան քաղաքի Հատիս փողոցի բանկերից մեկը և սպառնացել պայթեցնել այն։
«Ոստիկանության ծառայողների բանակցությունների արդյունքում տղամարդը հանձնել է Ֆ-1 տիպի նռնակը, ձերբակալվել ու տեղափոխվել ոստիկանության Կոտայքի բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իրավապահները կազմված փաստաթղթերը ներկայացրել են նախաքննական մարմին, դեպքի հանգամանքները պարզվում են։