Հայաստանի մարզերում հունիսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ արագությամբ:
Երևանում նույնպես սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդը կտաքանա մինչև 31-33 աստիճան, երեկոյան ջերմաստիճանը կնվազի մինչև 26-28 աստիճան։ Գիշերը կդիտվի 17-19 աստիճան տաքություն:
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 25-29 աստիճան տաքություն, Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 24-27 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 29-31 աստիճան Ցելսիուսի սահմաններում։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 23-26 աստիճան տաքություն։ Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 27-30 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի մարզում ցերեկն սպասվում է 30-34 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-26 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 28-32 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկն օդը կտաքանա մինչև 33-35 աստիճան։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 33-35 աստիճան Ցելսիուս։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 22-25 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 33-35 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 33-36 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 25-28 աստիճան տաքություն։
Արցախում հունիսի 6-ին կանխատեսվում է պարզկա, առանց տեղումների եղանակ, հայտնում է yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 30 աստիճան Ցելսիուս, գիշերը կնվազի մինչև 19 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ մինչև 3 մ/վրկ արագությամբ: