Armenia Today-ի խմբագրակազմը հավաքել է ամենահետաքրքիր միջոցառումները, որոնք տեղի կունենան Երևանում հանգստյան օրերին։
Ֆանտաստիկ ֆիլմերի երաժշտությունների երեկո
Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը, որտեղ կհնչեն «Հարի Փոթեր», «Աստղային պատերազմներ», «Կարիբյան ծովի ծովահենները», «Մատանիների տիրակալը» ֆիլմերի սաունդթրեքները։
Համերգը տեղի կունենա հունիսի 22-ին՝ ժամը 20:00-ին։ Տոմսերի արժեքը սկսած 5000 դրամից։
Կատակերգու Անդրեյ Հայրապետովը հրավիրում է իր ստենդափին։ Կազմակերպիչները հայկական շեշտադրմամբ հումոր են խոստանում։
Ստենդափը կմեկնարկի ժամը 19:00-ին ARI STAND-UP CLUB-ում: Տոմսերի արժեքը՝ սկսած 9000 դրամից։
Զբոսանավով շրջագայություն Սևանում
Urban Armenia համայնքը թերակղզում շրջագայություն է կազմակերպում։ Ծրագիրը ներառում է լող, մուտք դեպի Սևան և տեղական ռեստորանում ճաշի համար թարմ որսած սիգ:
Հունիսի 22-ին՝ ժամը 09:30-22:00-ն, տեղի կունենա զբոսանավով շրջագայություն: Տոմսերի արժեքը՝ սկսած 6000 դրամից։
Դիլիջանում կանցկացվի վրաց-հայկական խոհանոցի և մշակույթի 2-րդ փառատոնը։ Միջոցառման ընթացքում Հայաստանի և Վրաստանի մասնակից թիմերը կմրցեն՝ պատրաստելով և իրենց տաղավարներում ներկայացնելով երկու երկրների ազգային խոհանոցների բազմազանությունն ու պատմությունը, ինչպես նաև երգ ու պար, երաժշտություն, արվեստի գործեր և ձեռագործ աշխատանքներ: Ծրագիրը ներառում է՝ վարպետության դասեր, համեղ ուտեստների հյուրասիրություն, այցելելություն Հին Դիլիջան և Սևանավանք։
Փառատոնը տեղի կունենա հունիսի 22-ին՝ ժամը 12:00-ին։ Մուտքն ազատ է։
ARTKVARTAL համայնքը կբացի հագուստի տեղական ապրանքանիշերի, վինտաժ խանութների և ժամանակակից արվեստագետների աշխատանքների ցուցահանդես: Այդ ամենը կուղեկցվի երաժշտությամբ և լավ տրամադրությամբ։
Ցուցահանդեսը տեղի կունենա հունիսի 22-ին և 23-ին։ Մուտքն անվճար է։
Բեմադրվել է Ջ. Գոլդմանի «Առյուծը ձմռանը» պիեսի հիման վրա։ Այս դրամատիկ պատմությունն իշխանության համար պայքարի, ուժեղ և թույլ մարդկանց մասին է, որոնցից կախված է կայսրությունների ճակատագիրը։
Ներկայացումը տեղի կունենա հունիսի 23-ին՝ ժամը 19:00-ին։ Տոմսերի արժեքը՝ սկսած 5000 դրամից։
«Հին Անի Մյուզիք Հոլի» բեմում ելույթ կունենա ժամանակակից հայ երգիչ Գոռ Սուջյանը։ Կազմակերպիչները խոստանում են գեղեցիկ, երբեմն զգացմունքային և շատ ռոմանտիկ երաժշտական երեկո։
Համերգը տեղի կունենա հունիսի 23-ին՝ ժամը 20:00-ին։ Տոմսերի արժեքը՝ սկսած 11 000 դրամից։