Եղվարդում ինքնաթիռի վթարման և երկու անձի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Քրվարույթը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 ժամկետով)։
«Քննիչները դեպքի վայրում են, կատարվում են առաջնային ու անհետաձգելի քննչական, այլ վարութային գործողություններ։ Քննության որոշակի փուլում, հնարավորինս օպերատիվ, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել է խոսնակը։
Հուլիսի 19-ին Կոտայքի մարզում ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող ուսումնամարզական ինքնաթիռ էր կործանվել, զոհվել էին օդաչուները։