Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթը սեպտեմբերի 14-ին հանդես կգա «Չլսված Կոմիտասը» խորագիրը կրող համերգային ծրագրով։
Համերգը նվիրված է Կոմիտաս վարդապետի 155-ամյակին։ Հանդիսատեսին կներկայացվեն Կոմիտասի ստեղծագործությունները, այդ թվում՝ մինչ այս պահը չլսված երգերը:
Համերգը տեղի կունենա Առնո Բաբաջանյան համերգասրահում։ Ծրագիրը կմեկնարկի ժամը 19:00-ին։ Տոմսերի արժեքը՝ 3000-10 000 դրամ է։