Երևանից Մոսկվա թռչող «Աերոֆլոտ» ընկերության ինքնաթիռը սեպտեմբերի 16-ի գիշերն արտակարգ վայրէջք է կատարել Աստրախանում՝ ուղևորի ինքնազգացողության վատթարացման պատճառով, հայտնել է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությանը։
Չվերթը վայրէջք է կատարել 02:12-ին, որից հետո ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց։ Ավիաընկերության ներկայացուցիչներն օգնություն են ցուցաբերել նաև այլ ուղևորների։
Երթուղու նոր թռիչքը նախատեսված էր ժամը 14:00-ին, ասվում է հաղորդագրության մեջ։