Հայ երգչուհի, Ну-ка, все вместе! նախագծի վեցերորդ եթերաշրջանի հատուկ փուլի հաղթող Արփի Աբգարյանը, ի պատասխան այն քննադատություններին, որ ինքը «բղավում էր» իր ելույթի ժամանակ, Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է իր ձայնային տվյալները։
Ռուս երգիչ Սերգեյ Լազարևը բարձր է գնահատել նրա տաղանդը՝ ասելով, որ Ռուսաստանում քչերն են կարողանում այդպես երգել։
«Եթե այդպես է, ապա Քրիստինա Ագիլերան, Ադելը, Սելին Դիոնը, Անաստասիան, բոլոր նրանք, ովքեր բարձր նոտաներ են հնչեցնում, բոլորը գոռում են: Երանի թե բոլորն այդպես բղավեին, խնդրում եմ, այս երկրում քչերն են կարող դա անել»,- գրել է Լազարևը:
Նոյեմբերի 1-ին Աբգարյանը դարձել էր Ну-ка, все вместе! նախագծի վեցերորդ եթերաշրջանի հատուկ փուլի հաղթող։ Աբգարյանը կատարել էր Любовь уставших лебедей երգը։ Լազարևը պատի վրայով իջել էր ժյուրիի մոտ և սեղմել կոճակը՝ այդպիսով ազդելով երգչուհու կատարման վերջնական գնահատականի վրա, ինչից հետո ժյուրին՝ Լև Ռուդինը, լքել էր տաղավարը: Նրան փոխարինել էր նախագծի հաղորդավար Նիկոլայ Բասկովը։
Աբգարյանն ստացել էր առավելագույն՝ 100 միավոր՝ Դարիա Խրոմովայի հետ միասին դառնալով նախագծի հաղթող։