Ամանորի ընդառաջ՝ դեկտեմբերի 28-ից, «Հայկական ավիաուղիներ»-ն ուղիղ և կանոնավոր թռիչքներ կսկսի Երևանից դեպի Թբիլիսի, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Թռիչքները կիրականացվեն 220 ուղևորի համար նախատեսված Airbus 321-200 ինքնաթիռով։ Թռիչքի տևողությունը 50 րոպե է:
Չվերթների մեկնարկը հիանալի հնարավորություն է Ամանորն ու ձմեռային հանգիստը Վրաստանում անցկացնելու, իսկ հարևան երկրի զբոսաշրջիկների համար՝ Երևան այցելելու համար:
Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում և զբոսաշրջային գրասենյակներում: