Դեկտեմբերի 2-ի ցերեկը Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, հայտնում է Հայաստանի հիդրոօդևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 5-7, երեկոյան՝ 1-3 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -2-ից +7 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից -1 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 3-5 աստիճան տաքություն։
Գեղարքունիքում ցերեկն սպասվում է -4-ից -8 աստիճան։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է -1-ից -5 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-3, հովտային շրջաններում՝ 4-6 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -2-ից +1, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան տաքություն։ Արարատի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 4-6 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 6-8 աստիճան։ Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 6-8 աստիճան։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -2-ից +1 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 6-8 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է 0-3, հովտային շրջաններում 5-7, նախալեռնային շրջաններում՝ -1-ից +3 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 4-5 աստիճան տաքություն: