Տանը մեծ քանակությամբ դեղեր ընդունելու հետևանքով մահացել է «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված 14 տարեկան երեխա, հայտնել են ԲԿ-ից։
«Երեխան սուր թունավորումով տեղափոխվել է Ալավերդու հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր։ «Արաբկիրում» ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն»,- ասված է ԲԿ-ի հայտարարության մեջ։
ԲԿ-ից հայտնել են, որ բժիշկների՝ երեխայի կյանքը փրկելու ջանքերն արդյունք չեն տվել։