Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Բաքու այսօր` դեկտեմբերի 11-ին, չարտերային չվերթով թռիչք է իրականացվել, Armenia Today-ին հայտնեց օդանավակայանի մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը:
Ըստ նրա՝ չարտերային չվերթը պատվիրվել է միջազգային կազմակերպության կողմից, սակայն Մողրովյանը չմասնավորեցրեց, թե որ կազմակերպության մասին է խոսքը։
«Տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից նմանատիպ չվերթեր պատվիրվել են թե՛ Երևանից Բաքու, թե՛ հակառակ ուղղությամբ»,- հավելեց նա։
Մողրովյանը կոչ արեց հստակեցնել թռիչքի մանրամասները Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: