Երևան-Նիժնի Նովգորոդ չվերթի «Շիրակ Ավիային» պատկանող ինքնաթիռն ավելի քան 1 ժամ ՀՀ օդային տարածքում պտտվելուց հետո վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում, Armenia Today-ին հայտնեց Քաղավիացիայի կոմիտեի մամուլի խոսնակ Լիլիթ Աղաբեկյանը։
Նրա խոսքով՝ թռիչքն արդեն իրականացվել է մեկ այլ ինքնաթիռով։ Աղաբեկյանի տեղեկությամբ՝ ինքնաթիռն ունեցել է անսարքություն և պտույտներ է գործել, որպեսզի վառելանյութը ծախսվի ու կարողանա վայրէջք կատարել։