Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր, դերասան, հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է ընկել, Telegram-ի ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը։
«Շատերը գիտեն, որ նա վաղուց շատ հիվանդ սիրտ ունի։ Տիգրանին սիրողներին խնդրում եմ աղոթել նրա համար»,- գրել է Սիմոնյանը:
Baza տելեգրամյան ալիքը նշում է, որ Քեոսայանին հոսպիտալացրել են դեկտեմբերի վերջին։ Նրա վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նա այժմ 58 տարեկան է։