UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը մեկնաբանել է խառը մենամարտերի չեմպիոն Գեղարդ Մուսասիի (Մովսեսյան) և ամերիկացի բռնցքամարտիկ Օսթին Վանդերֆորդի մենամարտը:
Փետրվարի 26-ի գիշերը Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի 3Arena մարզահամալիրում ավարտվեց Bellator 275 մրցաշարը:
Մուսասին Վանդերֆորդի հետ մենամարտի 85-րդ վայրկայնին նոկաուտի է ենթարկել նրան և միջին քաշային կարգում պաշտպանել է Bellator-ի չեմպիոնի տիտղոսը, հաղորդում է USA Today-ը: Սա Մուսասիի ամենաարագ հաղթանակն էր Bellator-ի մրցաշարում։
«Այսօրվա դրությամբ Մուսասին աշխարհի MMA-ի ամենից ոչ գնահատված մարտիկն է։ Շշնորհավորանքները, Գեղարդ», – Twitter-յան իր էջում գրել է Նուրմագոմեդովը։
Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) խառը մենամարտերի պրոֆեսիոնալ մարտիկ է: Հանդես է գալիս հոլանդացի Ջուրոջին Լեյդենեի թիմում։ Իրանում ծնված և Նիդերլանդները ներկայացնող 36-ամյա հային անվանում են նաև «երազանքի որսորդ»։
Ներկայումս հանդես է գալիս Bellator MMA-ի հովանու ներքո: Bellator MMA-ի միջին քաշային չեմպիոն, կիսածանր քաշային Strikeforce-ի նախկին չեմպիոն, միջին քաշային Dream-ի նախկին չեմպիոն, կիսածանր քաշային Dream-ի նախկին չեմպիոն, նաև միջին քաշային Cage Warriors-ի չեմպիոն:
Աշխարհի հնգակի չեմպիոնն այժմ Fight Matrix-ի վարկածով 5-րդ տեղն է զբաղեցնում միջին քաշային կարգերի համաշխարհային վարկանիշում: 2008 թվականին Bleacher Report-ի վարկածով ճանաչվել է տարվա մարտիկ, իսկ 2009 թվականին World MMA Awards ամսագրի վարկածով ճանաչվել է Եվրոպայի լավագույն մարտիկ:
Բացի խառը մենամարտերից, Մուսասին քիքբոսինգի ութ պրոֆեսիոնալ մարտեր է՝ բոլորում հաղթանակ գրանցելով: Նա նաև հանդես է եկել սիրողական բռնցքամարտում, ինչպես նաև ձյուդոյի սև գոտի ունի։