Ըմբիշ Մալխաս Ամոյանը Եվրոպայի առաջնության եզրափակչում է։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
«77 կգ քաշայինների կիսաեզրափակչում աշխարհի չեմպիոնը 9-0 հաշվով ժամանակից շուտ փայլուն հաղթանակ է տարել Շվեդիայի ներկայացուցիչ Պեր Օլբին Օլոֆսոնի նկատմամբ: Հայաստանի մյուս ներկայացուցիչները՝ Ռուդիկ Մկրտչյանն ու Հրաչյա Պողոսյանը, կիսաեզրափակիչ գոտեմարտերում պարտություն են կրել և կպայքարեն բրոնզե մեդալների համար»,-նշվում է հաղորդագրության մեջ։