Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը շարունակում է մրցելույթները Մեն կղզու մրցաշարում։
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ՝ 10-րդ տուրում, զիջել է առաջատարի դիրքերը:
Մրցաշարի 10-րդ տուրում Արոնյանի մրցակիցն ԱՄՆ ներկայացուցիչ և աղյուսակի առաջատարներից Հիկարու Նակամուրան էր: Պարտիան ավարտվեց 31-րդ քայլին և գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
Նախավերջին տուրից հետո հայկական շախմատի առաջատարն ունի 7 միավոր և առաջատար Ֆաբիանու Կարուանային զիջում է կես միավորով: 7 միավոր ունեն նաև Վանգ Հաոն, Մագնուս Կարլսենը և մի շարք այլ մասնակիցներ:
Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչներից այս տուրում հաղթանակ տոնեցին Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը և Կարեն Մովսիսյանը:
Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը միմյանց դեմ մրցեցին և կիսեցին միավորը: Իրենց պարտիան ոչ-ոքի ավարտեցին նաև Սերգեյ Մովսեսյանը, Էլինա Դանիելյանը: