Մադրիդի «Ռեալ»-ն աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբն է։Այս մասին գրում է Forbes պարբերականը:
«Արքայական» ակումբը գլխավորում է Forbes-ի կազմած աղյուսակը: Թիմի արժեքը ընդհանուր առմամբ կազմում է 4,42 միլիարդ ԱՄՆ դոլար: Միայն 2018 թ․ Չեմպիոնների լիգայում երրորդ անընդմեջ հաղթանակի շնորհիվ ակումբը ստացել է 100 միլիոն դոլար: «Սերուցքայինները» կարող են նաև պայմանագիր կնքել Adidas-ի հետ, որը կկազմի 1,8 միլիարդ ԱՄՆ դոլար:
Forbes-ի կազմած աղյուսակի երկրորդ տեղում կատալոնական «Բարսելոնա»-ն է, որն արժե 4 միլիարդ դոլար: Եռյակը եզրափակում է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ն է՝ 3,8 միլիարդ դոլարով: