Միլանի «Ինտերը» դիտարկում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորությունը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է իտալացի ինսայդեր Ալֆրեդո Պեդուլան։
Նրա խոսքով՝ «Ռոմայի» հայ կիսապաշտպանը դեռ համաձայնության չի եկել «գայլերի» հետ պայմանագիրը երկարաձգելու հարցում: Պեդուլան տեղեկացնում է, որ «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին Մխիթարյանի մեծ երկրպագուն է, և նրան տեսնում է իր թիմում։ Նա Մխիթարյանին թուրք Հաքան Չալխանօղլուին իդեալական փոխարինող է տեսնում։
Հիշեցնենք, որ «Ռոմայի» հետ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա ամռանը: Ինչ վերաբերում է Մխիթարյանի առողջական վիճակին, ապա, ինչպես հայտարարել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, շատ քիչ շանսեր կան, որ Հենրիխը կխաղա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռոման» կմրցի հոլանդական «Ֆեյենորդի» հետ: Հանդիպումը կկայանա մայիսի 25-ին Տիրանայում։