ԵԱ-ում իր երկրորդ մենամարտը կանցկացնի 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը՝ ցերեկային մրցահերթում մրցելով գերմանացի Քևին Շումանի հետ: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։
Նույն մրցահերթում պայքարի դուրս կգա նաև Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և կմենամարտի Բուլղարիայի ներկայացուցիչ Քրիստիան Ստեֆանով Դիմիտրովի հետ:
Հայաստանի երրորդ ներկայացուցիչը կլինի Կարեն Տոնականյանը (60 կգ): Երեկոյան մրցահերթում նա իր ուժերը կչափի հունգարացի Ռոլանդ Վերեսի հետ:
Մայիսի 24-ին կայացած մենամարտերի արդյունքում հայտնի են դարձել նաև Հայաստանի հավաքականի առաջատարներ Հովհաննես Բաչկովի և Դավիթ Չալոյանի մրցակիցները:
Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը ԵԱ-ի 1/16 եզրափակչում կմրցի անգլիացի Ջոզեֆ Թայերսի հետ, իսկ գերծանր քաշային կարգում աշխարհի գործող փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը 1/16 եզրափակչում ուժերը կչափի Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Յուրայ Սոլդոյի հետ:
Բաչկովն ու Չալոյանը Եվրոպայի առաջնությունում պայքարը կսկսեն մայիսի 26-ին: