Երևան համայնքի սեփականություն համարվող Լենինգրադյան փողոցի հ.23/13 շենքի հ.4՝ 92.3 քմ ընդհանուր մակերեսով բնակարանը անհատույց սեփականության իրավունքով կտրամադրվի հունա-հռոմեական ոճի 2021թ. Աշխարհի և 2022թ. Եվրոպայի մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանին: Որոշումը հաստատվեց Երևանի քաղաքապետարանի հունիսի 21-ի նիստում։
Մալխաս Ամոյանն իր ծնողների, եղբոր և քրոջ հետ բնակվում է Քրիստափորի փողոցի վրա գտնվող տանը: Նրա անվամբ Երևանում սեփականություն չի գրանցված։
Բնակարանային պայմանների բարելավման խիստ անհրաժեշտությամբ պայմանավորված՝ բնակարանը նվիրվում է նրան որպես լրացուցիչ խթան և ոգևորող հանգամանք:
Մալխաս Բիմբաշի Ամոյանը բազմաթիվ առաջնությունների հաղթող և մեդալակիր է, 2022 թվականի մեծահասակների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Ամոյանը 2021թ. Աշխարհի և 2022թ. Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր է: