Երևանում այսօր մեկնարկել է 2022 թվականի թենիսի Եվրոպական ամառային գավաթի A գոտու որակավորման շրջանի թիմային մրցաշարը՝ մինչև 14 տարեկան տղաների մասնակցությամբ։
Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարևությունից:
Մրցաշարին մասնակցում են Հայաստանի, Բուլղարիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Սլովակիայի և Թուրքիայի հավաքական թիմերը:
ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ անցկացվող մրցաշարի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։ Նա ողջունել է մրցաշարի մասնակիցներին՝ նրանց հաջող մրցախաղեր մաղթելով․«Բարի գալուստ Հայաստան։ Վայելեք խաղերը։ Հաջող ընթացք եմ մաղթում մրցաշարին, թող՝ հաղթեն ուժեղագույնները»։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը, կարևորելով նմանօրինակ մրցաշարերի անցկացումը, վստահություն է հայտնել, որ այս մարզաձևում կկարողանանք վերականգնել երբեմնի ավանդույթները և կրկին ունենալ Սարգիս Սարգսյանի, Հարություն Սոֆյանի նման անվանի թենիսիստներ։