Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող ՖԻԴԵ-ի 44-րդ շախմատի օլիմպիադա 11-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 2,5:1,5 հաշվով հաղթեց Խորվաթիայի հավաքականին: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:
Հիշեցնենք, որ Հնդկաստանի Չենայ քաղաքում անցկացվող շախմատի Համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրում Հայաստանի հավաքականն այսօր 2,5:1,5 հաշվով առավելության է հասել Իսպանիայի ընտրանու նկատմամբ և վաստակել 19 միավոր։ Գաբրիել Սարգսյանը հաղթանակ է տոնել, իսկ Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի հաշվով: Ուզբեկստանի հավաքականը վերջին տուրում մրցում է Նիդեռլանդների հավաքականի հետ։ Հենց այս դիմակայությունում էլ կվճռվի տիտղոսի հարցը։
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ նախորդ տուրերում հայ շախմատիստները հաղթել են Ադրբեջանի (3:1), Մադագասկարի (4:0), Անդորրայի (3:1), Եգիպտոսի (2.5:1.5), Ավստրիայի (3:1), Անգլիայի (2,5: 1,5) և Հնդկաստանի B (2,5: 1,5) հավաքականներին, ոչ-ոքի խաղացել ԱՄՆ-ի ընտրանու հետ (2:2) և պարտվել Ուզբեկստանին (1:3): Շախմատի համաշխարհային օլիմպիադան տեղի կունենա Հնդկաստանի Չեննայ քաղաքում հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը։ Օլիմպիադայում տեղի կունենա 11 տուր։
Հայաստանի հավաքականը ներկայացված է տղամարդկանց և կանանց հավաքականներով։ Տղամարդկանց թիմում ընդգրկված են շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը։ Հայաստանի կանանց հավաքականը ներկայացնում են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Աննա Սարգսյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը: