Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 4 մեդալ է նվաճել Կարասնոդարում կայացած Նիկոլայ Պավլյուկովի անվան 13-րդ միջազգային մրցաշարում, որին այս տարի մասնակցում էր 19 երկրի ներկայացուցիչ: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Հայաստանի ներկայացուցիչներից արծաթե մեդալակիր է դարձել 71 կգ քաշային Գարիկ Անտանոսյանը, իսկ 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, 75 կգ քաշային Ալիկ Հովհաննիսյանը և 80 կգ քաշային Համլետ Ադամյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին: