Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, որը սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունից ոսկե մեդալով է վերադարձել, լրագրողների հետ զրույցում նշել է, որ ուրախ է այս հաջողության համար։
«Անկախությունից հետո Հայաստանն այս մարզաձևում ոսկե մեդալ չուներ, փառք Աստծո, կարողացա այդ սառույցը կոտրել: Իհարկե, կան ժվարություններ։ Միայն այն, որ մենք լավ պայմաններ չունենք, արդեն բավական է: Խանգարում են վնասվածնքերը, այլ խանգարող հանգամանքներ ևս կան, բայց ուշադրություն չդարձնելով՝ առաջ ենք գնում»,- ասել է նա՝ շեշտելով, որ հաջորդ տարին մարզական տեսանկյունից կարևոր է:
Նա ընդգծել է, որ առաջնայինը վարկանիշ ձեռքբերելն է, հետո Օլիմպիական խաղերին նախապատրաստվելը․ «Արդեն պետք է Օլիմպիական ոսկե մեդալի ձգտենք»,- նշել է մարզիկը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր էր դարձել:
Հիշեցնենք նաև, որ Լիվերպուլում ըկայացած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում նժույգ թափեր վարժության եզրափակչում Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հարություն Մերդինյանը 14.733 միավոր էր վաստակել և կարիերայում երկրորդ անգամ հռչակվել աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: